Մադրիդի «Ռեալը» մտադիր է մոտ ապագայում ուժեղացնել թիմի պաշտպանությունը։
The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի փոխանցմամբ, «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Տրենտ Ալեքսանդր-Արնոլդն է , որի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025-ի ամռանը։ Նշվում է, որ նրա տեղափոխությունը «Արքայական» ակումբ հնարավոր է միայն ազատ գործակալի կարգավիճակով։ Ներկա պահին մերսիսադյան ակումբը ֆուտբոլիստի նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում։
Որպես Տրենտին այլընտրանք, «Սերուցքայինները» դիտարկում են Պեդրո Պորոյի, Ջերեմի Ֆրիմպոնգի և Խուանլուի տարբերակները։
Բացի դա, ակումբի ղեկավարությունը համաձայնվել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի այն մտքի հետ, որ թիմին նոր կենտրոնական պաշտպան է պետք, և արդեն հունվարին «Ռեալը» կարող է նոր ֆուտբոլիստ ունենալ այդ դիրքում։ Հնարավոր տարբերակներն են Էմերիկ Լապորտը, Կաստելո Լուկեբան և Վիտոր Ռեյսը։
Los Merengues, Realmadrid.am