Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի ֆրանսիական «Լիլին» (02.10.2024, 23:00):
Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ես շատ եմ մրցել «Լիլի» դեմ։ Ես ծանոթ եմ այդ թիմին, որի կազմում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ և որը ղեկավարում է հիանալի մարզիչ։ Մենք պետք է կենտրոնանանք և պայքարենք առաջիկայում հաղթանակի համար։ Ցանկացած պարագայում, դժվար հանդիպում է լինելու»։
«Կրոսն աներևակայելի ֆուտբոլիստ էր, սակայն «Ռեալում» հիանալի կիսապաշտպաններ կան և մենք շարունակում ենք կատարելագործվել առանց Կրոսի։ Մենք պետք է հարմարվենք առանց նրա խաղին։
Կրոսն ու Մոդրիչն ինձ սովորեցրել են հանգիստ գործել, երբ գնդակով ես և դա ամենակարևորն է»։
«Անչելոտին շատ կարևոր է ինձ համար։ Մենք միշտ զրուցում ենք իրար հետ և Կառլոն միշտ ինձ օգնում է»։
«Մբապե՞ն, նա իրեն լավ է զգում։ Չգիտեմ՝ արդյոք վաղը կխաղա, թե ոչ, սակայն մենք սպասում ենք նրա վերադարձին»։
«Բոլորս զարմացանք, երբ Գրիզմանը որոշեց ավարտել միջազգային կարիերան։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ էր ազգային թիմի համար»։
«Իմ ո՞տքը, ես դիսկամֆորտ չեմ զգում, բուժանձնակազմը հիանալի աշխատանք է կատարել»։
«Վինիսիուս Ժունիորն արժանի է «Ոսկե գնդակին»։ Նա այս տիտղոսը նվաճելու մեծ շանսեր ունի»։
«Քննադատությու՞ն, մարդիկ միշտ կփորձեն ինչ–որ բան ասել։ Ես պարզապես ցանկանում եմ օգնել թիմին, չպետք է ուշադրություն դարձնել ԶԼՄ–ներին»