Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան չի մտնում Զինեդին Զիդանի պլաններում։
Ֆուտբոլիստը այդպես էլ չկարողացավ գրավել մարզչի վստահությունը։ Օդրիոսոլան ոչ միայն չմասնակցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղին, այլ նույնիսկ չէր հայտնվել թիմի հայտացուցակում։ Նա «Ռեալի» միակ ֆուտբոլիստն էր, ով այդ խաղում չէր հայտնվել թիմի հայտացուցակում։
Նշենք նաև, որ այդ խաղում պաշտպանության աջ եզրում խաղում էր Լուկաս Վասկեսը, ում երկու սխալների արդյունքում «Ատլետիկը» երկու գոլ խփեց ու հաղթեց մրցավեճում։
Այս կերպ Օդրիոսոլան դառնում է Զիդանի չորրորդ ընտրությունը աջ եզրային պաշտպանի դիրքում՝ առջևում թողնելով Կարվախալին, Լուկաս Վասկեսին և Նաչոյին։
Այս մրցաշրջանում Օդրիոսոլան մասնակցել է միայն մեկ հանդիպման։ Այդ խաղում նա վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Այդ խաղից հետո «Ռեալը» արդեն 10 հանդիպում է անցկացրել, սակայն Ալվարոն չի մասնակցել դրանցից և ոչ մեկին։
Մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը «Սերուցքայինները» պետք է վերջնական որոշում կայացնեն նրա ապագայի վերաբերյալ։ Մեծ հավանականություն կա, որ Օդրիոսոլան կրկին կհեռանա «Ռեալից» վարձակալության հիմունքներով, քանի որ պարզ է, որ Զիդանի գլխավորությամբ նա շանսեր դժվար թե ստանա։
Los Merengues, Realmadrid.am