Երեկ «Ռեալը» ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում պարտություն կրեց «Բարսելոնայից»։
Խաղից հետո «Սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձ է կատարել թիմի նորեկ Էնդրիկին։
«Նա շատ բարձրահասակ չէ, բայց ամուր ոտքեր ունի։ Նա ինձ ինչ որ չափով հիշեցնում է Էդեն Ազարին, ում հետ ես ծանոթացա «Չելսիում»։ Նրան հնարավոր է հրել, բայց նա մնում է ոտքերի վրա։ Էնդրիկը նաև ուժեղ հարվածների է տիրապետում։ Մարզումների ժամանակ ես տեսել եմ, թե ինչ ուժով է նա հարվածում գնդակին։ Կարծում եմ, որ առաջին հերթին նա պետք է փոքր ինչ հանգստություն պահպանի։ Չեմ կարող ասել՝ նյարդայնանում է նա, թե ոչ, բայց կարծում եմ, որ ամեն հաջորդ խաղին արդյունքը ավելի լավը կլինի». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am