AS-ի փոխանցմամբ, Լապորտը պատրաստ է խզել իր գործող պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ, որպեսզի տեղափոխվի «Ռեալ»։
Նախորդ տարի իսպանացի պաշտպանը եռամյա պայմանագիր էր կնքել Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբի հետ, սակայն այժմ ցանկանում է վերադառնալ Եվրոպա։
«Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը թույլ չի տալիս ձեռք բերել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների, սակայն Լապորտի պարագայում հնարավոր է բացառություն տեղի ունենա, եթե կարիք չլինի նրա տրանսֆերի համար վճարել։ Կարլո Անչելոտին արդեն իսկ ունի պաշտպանության կենտրոնում հիմնական զույգի իր թեկնածուներին՝ Միլիտաոն և Ռյուդիգերը։ Խուան Մարտինեսն ու Օրելիեն Չուամենին կլինեն նրանց փոխարինողները, քանի դեռ շարք չի վերադարձել Դավիդ Ալաբան։ Շատ հավանական է, որ Լապորտը կստանա երկրորդական դեր։
Los Merengues, Realmadrid.am