Վաղը «Ռեալը» մրցակցի հարկի տակ պատասխան հանդիպումն է անցկացնելու «Չելսիի» հետ։
Կարլո Անչելոտին այդ խաղի համար հայտավորել է հիմնական թիմի բոլոր հասանելի ֆուտբոլիստներին։
Վինիսիուսը և Կրոսը չէին մասնակցել «Կադիսի» դեմ խաղին մկանային լարվածության պատճառով, սակայն պատրաստ են «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Միակ բացակա ֆուտբոլիստը Ֆերլան Մենդին է, ով շարունակում է վերականգնվել վնասվածքից։
Ներկայացնում ենք «Ռեալի» հայտացուցակը «Չելսիի» դեմ խաղի համար։
Los Merengues, Realmadrid.am