Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ասել է՝ ում է երկրպագել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Չեմպիոնների լիգայի եզրափակի՞չը... Այո՛, ակնհայտ է, որ երկրպագել եմ «Բորուսիա Դորտմունդին»: Ես «Բարսելոնայի» երկրապագու եմ, ու եթե «Բարսան» դուրս գար եզրափակիչ, «Ռեալի» երկրպագուները նույնպես կաջակցեին մրցակցին»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է ESPN AR-ը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում «Ռեալը» գերմանական ակումբին հաղթել էր 2-0 հաշվով:
Fanat, Realmadrid.am