Մադրիդի «Ռեալում» չեն հասկանում, թե ինչու Վինիսիուս Ջունիորը չի հավակնում տարվա խորհրդանշական թիմում հայտնվելուն։
Բրազիլացին տեղ չի գտել այն 26 ֆուտբոլիստների թվում, ովքեր հավակնում են ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանաշական հավաքականում։
Marca-ի փոխանցմամբ, «Ռեալում» շատ դժգոհ են այդ ամենից ու թիմի որևէ ներկայացուցիչ չի լինի The Best-ի մրցանակաբաշխությանը։
Կարիմ Բենզեման տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներից է, Անչելոտին՝ լավագույն մարզչի, իսկ Կուրտուան՝ լավագույն դարպասապահի։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու այսօր երեկոյան։
Los Merengues, Realmadrid.am