«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ՖԻՖԱ-ի անցկացրած The Best մրցանակաբաշխության քվեարկությունում ամենաբարձր միավորը տվել Լիոնել Մեսիին՝ 5:
Ավստրիայի հավաքականի ավագը երկրորդ տեղում է նշել իր ակումբակից Կարիմ Բենզեմային (3 միավոր)՝ առաջացնելով «Ռեալի» երկրպագուների վրդովմունքը:
Նրանցից շատերը պահանջում են ամռանը վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին: Ալաբան երրորդ տեղը հատկացրել է ֆրանսիացի Կիլիան Մբապեին:
Հիշեցնենք, որ The Best մրցանակը կարիերայում երկրորդ անգամ նվաճել էր Լիոնել Մեսին, Բենզեման զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Fanat, Realmadrid.am