Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», հաղորդում է Defensa Central–ը։
Գերմանական ակումբը ցանկանում է վերակառուցում սկսել Թոմաս Տուխելի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալուց հետո և կարող է դա սկսել դարպասապահի դիրքից։
Ակումբում չեն մոռացել 38–ամյա դարպասապահ Մանուել Նոյերի ծանր վնասվածքի մասին, այդ պատճառով էլ փոխարինող են փնտրում նրան, իսկ 25–ամյա ուկրաինացին հարմար տարբերակ է։
Բավարական ակումբը ցանկանում է դարպասապահի հարցը լուծել մինչև 2025 թվականը, երբ լրանա Լունինի պայմանագիրը «Ռեալի» հետ։
Այս մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում անցկացրել է 11 չոր հանդիպում, մնացած 14 խաղում 22 գոլ է ընդունել դարպասը։
«Մալյորկա» – «Ռեալ Մադրիդ»․ Նախախաղային փաստեր, վիճակագրություն
Ագրիրե․ «Կարծում եմ՝ «Ռեալը» ռոտացիա կկիրառի»
Անչելոտի․ «Նա կրկին կսկսի գոլեր խփել»
«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար (լուսանկար)