Կառլո Անչելոտին հաստատել է, որ 11-մետրանոցի հաստիքային իրացնողը շարունակելու է մնալ Կարիմ Բենզեման:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին 2 անգամ վրիպել էր նշակետից «Օսասունայի» դեմ խաղում:
«Եթե նշանակվի 11-մետրանոց հարված, նշակետին մոտենալու է Բենզեման: Չի սխալվում նա, ով երբեք չի հարվածում: «Օսասունայի» դեմ Կարիմը հիանալի թիմային խաղ ցուցադրեց»,- եզրափակել է իտալացի մասնագետը:
Վիճակագրությունը խոսում է ֆրանսիացու օգտին. 34-ամյա ռմբարկուն 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել 28 անգամ, վրիպել՝ 7:
Fanat, Realmadrid.am