• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Խոսելուի ապագայի վերաբերյալ

Հոդվածներ

AS. «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Խոսելուի ապագայի վերաբերյալ
05.04.2024
2204 0

Մադրիդի «Ռեալը» մտադիր է գնել Խոսելուի ամբողջական տրանսֆերային իրավունքը, հայտնում է AS-ը:

Այդ դեպքում մադրիդյան գրանդը «Էսպանյոլին» ստիպված կլինի վճարել 1.5 միլիոն եվրո:

Ակումբում կարծում են, որ իսպանացի հարձակվողը մեծ օգուտ կտա թիմին նաև հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Խոսելուն «Ռեալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված