Արսեն Վենգերը Մաթիաս Գրաֆստրոմի հետ միասին այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա։ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների նման այցի նպատակն է եղել հանձնել The Best-ի մրցանակները «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներին։
Բելինգեմը, Վինիսիուսն ու Կուրտուան տեղ են գտել տարվա խորհրդանշական հավաքականում։ Մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել Լոնդոնում դեռ հունվարին, և վերջապես Անչելոտիի տղաները ստացան իրենց մրցանակները։
«Ռեալի» ֆուտբոլիստներից բացի այդ կազմում տեղ էին գտել Էրլինգ Հալանդը, Կևին Դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան, Կայել Ուոլքերը, Ջոն Սթոունզը, , Ռուբեն Դիաշը, Լեո Մեսին և Կիլիան Մբապեն։
Los Merengues, Realmadrid.am