«Ռայո Մահադաոնդայի» դարպասապահ Շեյք Սարը օրերս երկրպագուների կողմից արժանացել էր ռասիստական բնույթի վիրավորանքների և բախվել վերջիններիս հետ տրիբունաներում։ Խաղընկերները մեծ դժվարությամբ են դուրս բերել նրան տրիբունայից։
Այդ ամենից հետո հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Սարին, իսկ թիմակիցները լքել են խաղադաշտը՝ այդպիսով արտահայտելով իրենց զայրույթն ու բողոքը։
«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը աջակցել էր սենեգալցի դարպասապահին, իսկ Սարն իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
«Ես գնահատում եմ Վինիսիուսի կողմից ցուցաբերված աջակցությունը։ Մենք առիթ չենք ունեցել միմյանց հետ շփվելու, բայց միևնույն է, ես պարտական եմ նրան». նշել է Սարը։
Los Merengues, Realmadrid.am