Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ մրցաշրջանի ավարտին Խաբի Ալոնսոն չի հեռանա Լևերկուզենի «Բայերից»:
«Լիվերպուլում» էլ կարծում են, որ իսպանացին կլքի իր զբաղեցրած պաշտոնը միայն մեկ ակումբի համար, և այդ ակումբը Մադրիդի «Ռեալն» է, հաղորդում է լրագրող Բեն Ջեյկոբսը:
Հիշեցնենք, որ Ալոնսոյի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am