Հոդվածներ

El Confidencial. Պիկեն չարաշահել է Ռամոսի վստահությունը
22.04.2022
2240 0

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չարաշահել է իր ընկեր՝ «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի վստահությունը:

Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, Ռամոսը WhatsApp-ով ձայնային հաղորդագրություններ է ուղարկել Պիկեին, որտեղ քննադատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին: 

Ավելի ուշ Ժերարը դրանք ուղարկել է հենց Ռուբիալեսին: Նշվում է, որ այս ամենը տեղի է ունեցել 2020 թվականին:

Պիկեի «Կոսմոս» ընկերությունը, պաշտպանի և Ռուբիալեսի մտերմությունն օգտագործելով, բազմամիլիոնանոց գործարք է կնքել, ինչի արդյունքում 2019/20 մրցաշրջանի Իսպանիայի Սուպերգավաթն անցկացվել է Սաուդյան Արաբիայում: 

Fanat, Realmadrid.am