Ռամոսի պայմանագրի երկարաձգան հարցը հետզհետե ավելի է շահարկվում մամուլում:
Իսպանացի լրագրող Ալֆրեդո Դուրոն հիասթափված է, որ մինչև հիմա «Ռեալը» չի երկարաձգել իր ավագի պայմանագրի ժամկետը:
«Պարզապես պետք չէր թույլ տալ, որ ակումբի լեգենդը հայտնվի նման իրավիճակում: Ռամոսի անունը չպետք է հայտնվել այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք կարող են այլ ակումբների հետ բանակցությունների վարել հունվարի 1-ից»:
Հատկանշական է, որ Դուրոյի գրառումը ռեթվիթ է արել 34-ամյա պաշտպանի եղբայրը, ով նաև վերջինիս գործակալն է:
Ավելի վաղ նշել էինք, որ Սերխիոն պայման է դրել «Ռեալի» առաջ:
Fanat, Realmadrid.am