• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երկրպագուները նույնպես կարծում են, որ Յովիչը պետք է հեռանա «Ռեալից»

Հոդվածներ

Երկրպագուները նույնպես կարծում են, որ Յովիչը պետք է հեռանա «Ռեալից»
03.01.2021
1718 0

Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Սելտայի» նկատմամբ:

Հերթական անգամ պահեստայինների նստարանին մնաց Լուկա Յովիչը: Հանդիպումից հետո «սերուցքայինների» պաշտոնական թվիթերյան էջում երկրպագուները քննարկել են սերբ ֆուտբոլիստի ապագայի հարցը:

օգտատեր drFateTT. «Պարտադիր չէ չսիրել Զիդանին կամ Բենզեմային, որպեսզի կարեկցես Յովիչին: Նա շատ տխուր է, ու կարծում եմ՝ պետք է, որքան հնարավոր է շուտ, հեռանա»:

օգտատեր CasemiroCDM. «Յովիչն արժանի է խաղադաշտ դուրս գալուն: Կարծում եմ՝ կարելի էր մի քանի րոպե տրամադրել նրան: Եթե այսպես շարունակվի, ակումբի փոփոխությունը միակ լուծումը կլինի նրա համար»:

օգտատեր BlancoYash. «Նա համբերատար սպասում է իր շանսին, սակայն մնում է պահեստայինների նստարանին: Զիդանը պետք է հնարավորություն տա»:

2020/21 մրցաշրջանում Յովիչն ընդամենը 5 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում: Նոյեմբերին նա վարակվել էր կորոնավիրուսով, որից հետո մկանային վնասվածք էր ստացել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված