Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է վերադառնալ հարազատ ակումբ:
Sports Zone-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» մտադիր են մարոկկացու տրանսֆերային իրավունք հետ գնել 2025-ին: Նա հարմարավետ չի զգում ՊՍժ-ում ու դիտարկում է Մադրիդ վերադարձը, քանի որ ամռանն «Արքայական ակումբին» կարող է միանալ նաև մտերիմ ընկերը՝ Կիլիան Մբապեն:
«Ռեալը» լուրջ մրցակից ունի այս հարցում, քանի որ 25-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Անգլիայի չեմպիոնի «Մանչեսթեր Սիթին»:
Հիշեցնենք, որ Հակիմին մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2017-2020 թվականներին՝ 16 խաղում դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadri.am