Հոդվածներ

Տեո․ «Ես այդ մեծագույն ակումբը պահում եմ իմ սրտում»
12.02.2024
1733 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Տեո Էրնանդեսի հարցազրույցը․ նա ներկայումս հանդե է գալիս «Միլանում»

«Ես երախտապարտ եմ «Ռեալին», որ ժամանակին վստահեց ինձ։ Երբ ես հեռացա «Ռեալից», հնարավոր է, տաղանդս ցուցադրելու հարմար պայմաններ չկային, սակայն միևնույն է, ես շնորհակալ եմ։

Վերադարձ «Ռեալ Մադրի՞դ», մենք երբեք չգիտենք՝ կյանքը ինչ է պատրաստել մեզ համար, սակայն ես հիմա կենտրոնացած եմ միայն այս մրցաշրջանի վրա։ Ինձ դուր է գալիս ներկայով և մոտակա ապագայով ապրելը, սակայն այդ մեծագույն ակումբը ես պահում եմ իմ սրտում»։

«Ես ու Բրահիմը ընկերացանք, երբ նա հայտնվեց «Միլանում»։ Մենք շատ ժամանակ ենք անցկացրել միասին և ես շատ ուրախ եմ նրա հաջողությունների համար։ Ես գիտեմ, որ նա շատ է աշխատել և համապատասխան խաղամակարդակ ունի՝ «Ռեալ Մադրիդում» հանդես գալու համար»։

«Ես երբեք Մբապեի հետ չեմ խոսել «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին, սակայն Կիլիանը խելացի տղա է և կարիերայի հետագա շարունակության հարցում ճիշտ որոշում կկայացնի»։

«Ռոնալդուն ֆուտբոլի էտալոնն է։ Ես «Ռեալ Մադրիդ» եմ տեղափոխվել 19 տարեկանում և Կրիշտիանուն շատ է օգնել ինձ»։

«Ինձ չի զարմացնում Կամավինգայի խաղամակարդակը՝ ձախ պաշտպանի դիրքում։ Նա շատ մրցունակ ֆուտբոլիստ է և կարող է անգամ դարպասապահի դիրքում հանդես գալ»։