Ֆլորենտինո Պերեսը այն մարդն է, ու խոսքերը ամենամեծ կշիռն ունեն Մադրիդի «Ռեալում»։ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ակումբի նախագահը առանձնահատուկ անդրադարձ է կատարել Վինիսիուսի Ջունիորին։
«Վինիսիուսը միշտ փայլում է։ Երեք գոլ խփելը նորմալ չէ։ «Բարսայի» դեմ խաղում նա հիանալի էր։ Երբեմն նա հնարավորություն չի ստանում գոլեր խփելու, սակայն այն աշխատանքը, որ կատարում է գոլեր խփելու և գոլային փոխանցումներ կատարելու համար, ուղղակի ֆենոմենալ է։
Հենց դա է պատճառը, որ այժմ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում է։ Նա դեռ շատ երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ նաև շատ լավն է։ Տարեցտարի նա ավելի է կատարելագործվում». նշել է Պերեսը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Ռեալը» 4։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ, և Վինիսիուս Ջունիորը այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am