Հոդվածներ

Կարվախալ. «Ռյուդիգերը ինձ խնդրեց, որ հաղթենք Ճապոնիային»
29.11.2022
2481 0

Դանի Կարվախալը  խոսել է Իսպանիա (1-1) Գերմանիա խաղի մասին և  պատմել, թե ինչ զրույց են ունեցել Ռյուդիգերի հետ

«Ես կասեի, որ ոչ ոքին արդարացի էր։ Երկու թիմերն էլ իրենց խաղային միտքն ունեին։ Առաջին կեսը շատ խիտ ստացվեց։ Երբ մենք հաշվի մեջ առաջ անցանք, գերմանացիները հասկացան, որ մոտ են մրցաշարը լքելուն, ուստի սկսեցին ավելի ռիսկային գործել։ Նրանք փոփոխությունների միջոցով ուժեղացրի հարձակումը, և մեզ համար բավական բարդ էր։ 

Ասենսիոյի պահը որոշիչ էր։ Եթե այդ դրվագում մենք գոլ խփեինք, ամեն ինչ կավարտվեր։ Դրանից հետո նրանց հաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել։ Պետք է ուղղենք այս խաղում մեր գործած սխալները ու հաղթենք Ճապոնիային։

Ռյուդիգերը խնդրեց, որ հաղթենք նրանց, սակայն ոչ ոք չի էլ կասկածում, որ մենք հաղթելու ենք։ Մենք ցանկանում ենք խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել ու հաղթել մնացած բոլոր խաղերում։ Դրան հասնելու համար մենք ամեն ինչ կանենք». նշել է Կարվախալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված