Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Սևիլիային» (21.10.2023 20:30):
Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Թիմի հետ ամեն ինչ կարգին է, ֆուտբոլիստները վերադարձել են լավ վիճակում: Հարավամերիկյան հավաքականների ֆուտբոլիստները լավ վերականգնվել են: Բոլորը հասանելի են՝ ներառյալ Ալաբան: Սեբալյոսը մկանային խնդիրներն ուներ և չի հայտավորվի խաղին»:
«Հանդիպում Ռամոսի հե՞տ, սիրում եմ նրա հետ տեսնվել և միշտ ուրախությամբ եմ նրան ողջունում: Ես ու նա յուրահատուկ կապ ունենք: Այսօր ես այստեղ եմ Ռամոսի շնորհիվ, եթե նա այդ գոլը չխփեր եզրափակիչում, ես այստեղ չէի լինի: Վստահ եմ, որ նա հիանալի հանդիպում կանցկացնի և, եթե գոլ խփի (հուսով եմ՝ ոչ), ապա թող անի այն, ինչ կկամենա»:
«Գյուլերը լավ է իրեն զգում, փոքր-ինչ պակասում է ֆիզիկական վիճակը: 10 օր անց նա լավագույն մարզավիճակում կլինի: Արդան ավելի շատ փլեյմեյքեր է, ինչպես Բելինգեմը: Նա նաև կարող է խաղալ եզրային հարձակվողի դիրքում: Իհարկե, նա դժգոհ է, քանի որ ցանկանում էր այլ կերպ սկսել կարիերան, սակայն նա երիտասարդ է և բավականին ժամանակ ունի: Գյուլերը պետք է պատրաստ լինի ցուցադրելու լավագույն որակները»:
«3 արտագնա հանդիպում անընդմե՞ջ, ինձ անհանգստացնում են շատ հարցեր, ոչ միայն խաղային օրացույցը: Հստակ է, որ «Սևիլիայի» դեմ խաղը դժվար է լինելու, նրանց մարզիչը փոխվել է և նրանք կցանկանան դրսևորել իրենց: Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է, որ մենք կորցնում ենք ռիթմը, որը հավաքել էինք նախքան դադարը»:
«Վինիի, Ֆեդեի և Ռոդրիգոյի հոգնածությու՞նը, ես կարծում եմ, որ նրանք լավ են վերականգնվել: Նրանք լի են ուժերով և վաղը պատրաստ են լինել մեկնարկային կազմում ու մինչև եզրափակիչ սուլիչը լավ խաղ անցկացնել»: