«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան «Սևիլիայի» դեմ կայացած խաղում կտրել է ազդրի մկանը, ինչի արդյունքում կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։
As-ի փոխանցմամբ այսօր տեղի է ունենալու ևս մեկ բուժզննում, որից հետո վերականգնման ավելի հստակ ժամկետ կնշվի։
Այդպիով Ռաֆինիան հնարավոր է բաց թողնի թիմի առաջիկա 5 հանդիպումները, որոնց թվում է նաև հոկտեմբերի 28-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը։
Իսկ ահա Sport.es-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը հնարավոր է շարք վերադառնա 3-4 շավաթների ընթացքում և, միգուցե, պատրաստ լինի մրցաշրջանի առաջին «Կլասիկոյին»։
Los Merengues, Realmadrid.am