Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 2-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղը:
«Ալմերիան» զարմացրեց մեզ, հիանալի էր հակագրոհում: Գոլ խփեցին փայլուն կոմբինացիայի արդյունքում, սակայն մենք չկորցրինք գլուխներս: Շարժուն ենք հարձակման գծում ու բազմաթիվ տարբերակներ ունենք. Վինիսիուսը, Բելինգեմը, Ռոդրիգոն, եզրային պաշտպանները:
Լունինը շատ լավ խաղաց երկու հանդիպումներում էլ, մենք հավատում ենք այս տղային, ինչպես Կեպային, որը ուշ թե շուտ խաժամանակ կստանա:
Վինիսիուսը երբեմն չափից շատ է ռիսկի դիմում: Նրա հանճարեղությունը կասկախի տակ չդնելով ասացի, որ այդ գնդակը կորցնել պետք չէր: Նրա առջև գոլերի սահամանաչափ դրված չէ, կարևոր է այն ակտիվությունը, որը ստեղծում է: Ամեն դեպքում Վինիսիուսի գործողություններից ավելի շատ ուրախանում եմ, քան զայրանում»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալն» «Ալմերիային» հաղթել էր 3-1 հաշվով ու 6 միավորով առաջատարն է:
Fanat, Realmadrid.am