Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կդառնա Իսպանիայի հավաքականի փոխավագը, հայտնում է Relevo-ն:
«Կարմիր Ֆուրիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուետեն ավագի թևկապը կվստահի Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային: Փոխավագները կլինեն Դանի Կարվախալն ու Ռոդրին «Մանչեսթեր Սիթիից»:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլում Իսպանիան կմեկնարկի մարտի 25-ին ու սեփական հարկի տակ կմրցի նորվեգացիների հետ, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Շոտլանդիային:
Fanat, Realmadrid.am