Ռաուլ Գոնսալեսը պատրաստ է դառնալ «Ռեալի» գլխավոր մարզիչ։
Radio Marca-ի փոխանցմամբ, եթե Ռաուլին հնարավորություն ընձեռնվի գլխավորել հիմնական թիմը, ապա նա պատրաստ է ընդունել այդ մարտահրավերը։
«Ռեալի» նախկին հարձակվողը այժմ գլխավորում է «Կաստիլիան», իսկ հիմնական թիմի գլխավոր մարզիչը Կարլո Անչելոտին է։ Գնալով շատանում են խոսակցությունները, որ իտալացի մասնագետը ամռանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը։
Ռաուլ Գոնսալեսը «Ռեալի» լեգենդ է։ Նա թիմի ակադեմիայում է եղել 1992 թվականից ու հանդես եկել հիմնական թիմի կազմում մինչ 2010 թվականը։
Los Merengues, Realmadrid.am