Ինչպես հաղորդում է The Athletic-ը, Էդեն Ազարի և Կարլո Անչելոտիի հարաբերությունները ավելի են վատացել։ Նրանք գրեթե չեն խոսում միմյանց հետ։
Դեկտեմբերի վերջին իտալացի մասնագետը հայտարարել էր, որ Ազարը լինելու է այն ֆուտբոլիստներից մեկը, ով մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ է խաղաժամանակ ստանալու։ Այդ պահից ի վեր բելգիացին երկու թեթև վնասվածք է ստացել և մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման, այն էլ Իսպանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերոնիո» ակումբի հետ։ Վերջին անգամ Լա Լիգայում նա խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։
Նշվում է, որ «Ռեալի» մարզչական անձնակազմը հայտնել է The Athletic-ին, որ նորմալ է, երբ ֆուտբոլիստը հիասթափվում է քիչ խաղաժամանակ ստանալու համար։ Չնայած այս ամենին, Ազարը իրեն պրոֆեսիոնալորեն է դրսևորում և որևէ խնդիր չի առաջացնում ակումբի ներսում։
Los Merengues, Realmadrid.am