«Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է Cadena SER-ը:
Մադրիդյան գրանդի ամառային գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, սակայն, եթե այս գործարքը ձախողվի, առաջնահերթ կդառնա Խվիչայի ձեռքբերումը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 14 ասիստ:
Fanat, Realmadrid.am