«Ռեալը» մտադիր է 2024 թվականին իրականացնել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը։
As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել Դևիսի տրանսֆերային իրավունքները 2024-ի ամռանը և նրան դիտարկում են որպես առաջիկա տարիներին ձախ պաշտպանի հիմնական թեկնածու։
«Սերուցքայինները» մի շարք դրական եզրակացություններ են լսել 22-ամյա ֆուտբոլիստի հասցեին։ Նրա օգտին են խոսում արագությունը, փորձը, ֆիզիկական լավ տվյալները, տեխնիկան։ «Արքայական» ակումբում գտնում են, որ գնալով ֆուտբոլը ավելի աթլետիկ է դառնում, իսկ Դևիսի ֆիզիկական որակները տպավորիչ են։
Բացի այդ ակումբին դուր է եկել նրա ելույթները ԱԱ 2022-ի ժամանակ։
2025-ին կանադացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, և «Ռեալը» մտադիր է գնալ այն ճանապարհով, ինչն արեց Կրոսի և Ազարի դեպքերում։ Մադրիդյան ակումբը մտադիր է սպասել մինչ 2024 թվականը, որպեսզի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազի։
Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում մասնակցել է 19 հանդիպման և դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ ԱԱ 2022-ի ընթացքում ձախ պաշտպանին հաջողվել է իր անվան դիմաց մեկ գոլ գրանցել։
Los Merengues, Realmadrid.am