Այս ամռանը Թոնի Կրոսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։
Գերմանացին հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Արքայական» ակումբի կազմում։ Նշվում է նաև, որ ակումբը ևս մեկ տարվա պայմանագիր կառաջարկի Կրոսին, և ամեն ինչ կախված է լինելու նրա որոշումից։
ABC պարբերականի փոխանցմամբ, ԱՊԼ-ի ակումբներից մեկը հետաքրքրվածություն է ցուցաբերել Կրոսի նկատմամբ։ Թոնին հստակ պատասխան է տվել. կամ նա կավարտի իր կարիերան, կամ կմնա «Ռեալում»։
Տեղեկություններ են շրջանառվում, որ այդ ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ այժմ հանդես են գալիս «Ռեալի» նախկին երկու ֆուտբոլիստներ՝ Կազեմիրոն և Վարանը։
Los Merengues, Realmadrid.am