Այս ամառ «Ռեալը» 2 մեծ գործարք կատարեց՝ ձեռք բերելով Անտոնիո Ռյուդիգերին ու Օրելյեն Չուամենիին:
Ինչպես հաղորդում է AS-ը, թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է, որ 2 ֆուտբոլիստն էլ գալիք մրցաշրջանն սկսելու են պահեստայինների նստարանից:
«Արքայական» ակումբի կիսապաշտպանական և պաշտպանական օղակներում մեծ է մրցակցությունը: Իտալացի մասնագետը որոշել է նոր մրցաշրջանը սկսել այն մեկնարկային կազմով, որով մասնակցել էր նախորդ մրցաշրջանի վճռորոշ խաղերին:
Fanat, Realmadrid.am