Դանի Կարվախալի «Ռեալի» կազմում մեկնել է ԱՄՆ, որտեղ ընթանում է մինչմրցաշրջանային հավաքը։
Թիմը արդեն իսկ անցկացրել է իր առաջին մարզումը Լոս Անջելեսում, և Կարվախալը խոսել է նպատակների մասին։
«Բարդ է վերսկսել մարզումները, մանավանդ, երբ մյուս խաղընկերներդ դա արել են մեկ շաբաթ ավելի շուտ, բայց ճիշտ աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում ձեռք կբերենք անհրաժեշտ մարզավիճակը։
ԱՄՆ-ում շատ են մադրիդիստները ու մեզ շատ լավ են դիմավորել այստեղ։ Ամենուր մեզանից ստորագրություններ խնդրում ու լուսանկարվում մեզ հետ։ Դա շատ հաճելի է։ Մեր գլխավոր նպատակն է լավ մարզավիճակով մոտենալ «Այնտրախտի» դեմ կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի խաղին։ Դրա համար մենք պետք է քրտնաջան աշխատենք». նշել է Կարվախալը։