«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Խետաֆեի» դեմ կայացած խաղի երկրորդ կեսում դուրս եկավ փոխարինման և աևժանացավ երկրպագուների սուլոցներին։
Ուելսցին հանդիպման 74-րդ րոպեին փոխարինեց Կարիմ Բենզեմային, և երկրպագուները այնքան էլ ուրախ չէին նրան խաղադաշտում տեսնել։
2020 թվականի հունիսի 24-ից ի վեր Բեյլը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդիպման չէր մասնակցել։
Հիշեցնենք, որ «Սերուցքայինները» 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին «Խետաֆեի» նկատմամբ և շարունակում են գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
Los Merengues, Realmadrid.am