MARCA-ի փոխանցմամբ Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայում վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել 1439 օր առաջ։
Դա 2017 թվականին էր, երբ նա դեռ հանդես էր գալիս «Չելսիի» կազմում, որը գլխավորում էր Անտոնիո Կոնտեն։ Այդ խաղում «Չելսին» 4-0 հաշվով ջախջախեց «Կարաբախին»։
«Ռեալ» տեղափոխվելուց ի վեր բելգիացու գործերը այնքան էլ լավ չեն դասավորվել։ Անընդհատ վնասվածքները թույլ չեն տալիս Ազարին վերգտնել իր լավագույն խաղը։
Այսօր երեկոյան «Արքայական» ակումբը ՉԼ-ի խմբային փուլի շրջանակներում ուժերն է չափելու «Ինտերի» հետ։ Եվ միգուցե ժամանա՞կն է, որ Ազարը կրկին գոլ խփի եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։
Los Merengues, Realmadrid.am