Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Էլչեի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին և խոսել մի շարք թեմաների մասին։
Էդեն Ազարի մասին։
«Թիմում մեծ մրցակցություն կա, և ես յուրաքանչյուր հանդիպմանը ցանկանում եմ ընտրել լավագույն կազմը։ Ես չեմ ցանկանում ստել՝ մրցակցությունը ազդում է մի շարք ֆուտբոլիստների վրա։ Ֆուտբոլիստը մարզվում և սպասում է մարզչի որոշմանը, և երբ մարզիչը նրա օգտին որոշում է կայացնում, նա պետք է պատրաստ լինի։
Բեյլի և Ազարի դիրքի մասին։
Ամեն բան շատ պարզ է։ Ոչ մի տարրօրինակ բան տեղի չի ունենում։ Ամեն ինչի հիմքում մրցակցությունն է։ Մարզիչը ընտրում է լավագույն կազմը, որպեսզի կարողանա հաղթել։ Դա տեղի է ունենում բոլոր թոփ ակումբներում։ Եթե նույնիսկ դու որակապես ուժեղ ֆուտբոլիստ ես, դու կարող ես չխաղալ։ Նույնը կարող եմ ասել Մարսելոյի, Նաչոյի, Սեբալյոսի, Յովիչի և Իսկոյի վերաբերյալ։
Բեյլը և Ազարը վնասվածքներ ունեին։ Գարեթը նոր է շարք վերադարձել, իսկ Էդենը շատ կարճ ժամանակ է, ինչ լավ մարզավիճակում է։ Կարիք չունեմ Ազարին խորհուրդներ տալու, քանի որ նա բավարար տարիք ու փորձ ունի իր համար ճիշտ որոշում կայացնելու համար։ Մրցաշրջանի երկրորդ հատվածը դեռ առջևում է, և ես հուսով եմ, որ նրանք կկարողանան օգնել մեզ այս փուլում։
Վինիսիուսի մասին։
Վինիսիուսը կարիք կունենա կանգ առնելու այն ժամանակ, երբ մենք զգանք, որ նրա մոտ հոգնածություն է նկատվում, կամ երբ նա վնասվածք ստանա։ Առայժմ նրա մոտ հոգնածություն չի նկատվում։
Թիմի մասին։
«Այս թիմը մարզելը բավական հեշտ է, քանի որ այստեղ հանդես են գալիս իսկական պրոֆեսիոնալներ և թիմի մթնոլորտը շատ դրական է։ Ես որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել և չեմ ունենա, քանի որ նրանց պրոֆեսիոնալիզմը շատ մեծ է։ Այս թիմը շատ բաների է հասել իր բնավորության և մթնոլորտի շնորհիվ». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am