Հոդվածներ

«Ռեալը» հաղթեց «Շերիֆին» (տեսանյութ)
24.11.2021
2686 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Շերիֆի» հետ ու կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը։

«Սերուցքայինների» կազմում աչքի ընկան Ալաբան (35'), Կրոսը (45+1') և Բենզեման (56') ։

5 տուրերից հետո վաստակած 12 միավորով «Ռեալը» գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ «Շերիֆը» 6 միավորով 3-րդն է։

Հաջորդ տուրում «Ռեալը» դեկտեմբերի 8-ին տանը կմրցի «Ինտերի» հետ։ «Շերիֆը» նույն օրն արտագնա հանդիպում կանցկացնի «Շախտյորի» հետ։


Ամենակարդացված