«Սերուցքայինների» նախկին գլխավոր մարզչի հարցազրույցից հատվածներ
«Իսպանիայի հավաքականից հեռացում ԱԱ–2018–ից առաջ «Ռեալի» հետ բանակցելու համա՞ր, ես երկու հրաշալի տարի եմ անցկացրել ազգային թիմում, բայց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը խանգարեց ինձ, որպեսզի իրականացնեմ երազանքս՝ մասնակցեմ ԱԱ–ին։
Այնուամենայնիվ, եթե հետ գնանք անցյալ, ապա ես միևնույն է կգլխավորեի «սերուցքայիններին»։ Այդ պահին ես արեցի այն, ինչ պահանջեց սիրտս։
Աշխատանք «Ռեալու՞մ», ԱԱ–ից հետո թոփ ակումբներին դժվար է մրցաշրջանը սկսելը, սակայն, չնայած այդ հանգամանքին, սկիզբը լավ էր։ Այսպես թե այնպես, «Ռեալը» մնում է «Ռեալ»։
Մենք Լա լիգայում «Բարսելոնայից» հետ էինք մնում 7 միավոր։ Ինձ հեռացրին, իսկ թիմն առաջնությունն ավարտեց «Բարսելոնայից» հետ մնալով 19 միավոր։ Ֆուտբոլիստները ամբողջովին նվիրված էին գործին և մենք պատրաստ էինք այդ մրցաշրջանում հաղթելու բոլոր տիտղոսները»։