• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Յուվենթուսը» հետաքրքրված է «Ռեալի» ֆուտբոլիստի ծառայություններով

Հոդվածներ

«Յուվենթուսը» հետաքրքրված է «Ռեալի» ֆուտբոլիստի ծառայություններով
31.05.2026
131 0

«Յուվենթուսը» հետաքրքրված է Բրահիմ Դիասի ծառայություններով։ 

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ցանկանում է իր թիմում տեսնել մարոկացի կիսապաշտպանին։

Այնուամենայնիվ, «Յուվեն» դեռևս պաշտոնական քայլերի չի դիմել և սպասում է Նիկո Պասի շուրջ ծավալավող իրադարձությունների հանգուցալուծմանը։ Եթե արգենտինացին վերադառնա «Արքայական» ակումբ, ապա Բրահիմ Դիասի տրանսֆերն իրականացնելու շանսերը կմեծանան։

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Բրահիմը մասնակցել է 30 հանդիպման ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված