Վինիսիուս Ջունիորը պատմել է իր բնավորության և խաղադաշտում իր պահվածքի մասին։
Ավելի վաղ Netflix-ը հայտարարել էր բրազիլացու մասին նկարահանվող վավերագրական ֆիլմի մասին։ Ֆիլմը, որ կոչվում է «Պարի՛ր, Վինի», պատմում է Վինիսիուսի ունեցած դժվարությունների և հաջողության հասնելու ճանապարհի մասին։ Այդ դժվարություններից մեկն էլ նրա պայքարն է ռասիզմի դեմ և Իսպանիայում երկրպագուների կողմից իր հասցեին հնչած վիրավորանքները։
«Ինձ վճարում են ոչ թե լավը լինելու, այլ գոլեր խփելու համար». նշել է բրազիլացին։
Los Merengues, Realmadrid.am