Հոդվածներ

Cadena Ser. «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը
20.04.2025
95 0

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փոխարինող գտնել Թոնի Կրոսին, ով նախորդ մրցաշրջանից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին։  Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, որպես իդեալական տարբերակ դիտարկվում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ «Արքայական» ակումբին չի անհանգստացնում այն փաստը, որ այս մրցաշրջանի մեկնարկում իսպանացին խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Նշվում է, որ Դանի Կարվախալը կարող է մեծ դեր խաղալ հնարավոր տրանսֆերի գործում, քանի որ ֆուտբոլիստները ընկերական հարաբերություններ ունեն։

Որպես այլընտրանքային տարբերակ նշվում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի անունը, սակայն Լոնդոնի «Արսենալը» մեծ շանսեր ունի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հարցում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված