• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն և Ռաուլ Ասենսիոն մեկնաբանել են «Լեգանեսի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

Մբապեն և Ռաուլ Ասենսիոն մեկնաբանել են «Լեգանեսի» դեմ հաղթական խաղը
30.03.2025
955 0

Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Լեգանեսի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։

Կիլիան Մբապե. «Այս խաղը դժվար էր, որովհետև միջազգային դադարից հետո միշտ դժվար է խաղալը: Մենք լավ սկսեցինք հանդիպումը, խփեցինք գոլ, բայց հաջորդ 20 րոպեներից հետո չխաղացինք այնպես, ինչպես պետք էր։Գիտակցում էինք, որ եթե ամեն ինչ ճիշտ անենք, ապա նորից խփենք 2 գոլ։

Ես շատ ուրախ եմ, որ կարողացա կրկնել Ռոնալդուի ռեկորդը, որը նորամուտի մրցաշրջանում շատ գոլեր է խփել «Ռեալում»: Մենք հաճախ կապի մեջ ենք, նա խորհուրդներ է տալիս ինձ։

Իմ երկրորդ գոլի դրվա՞գը։ Ես տոնեցի այն դարպասապահների մարզչի հետ, որովհետև այդ գոլը յուրաքանչյուրիս աշխատանքի արդյունք էր»:

Ռաուլ Ասենսիո. «Այժմ ես ապրում եմ իմ երազանքով, որովհետև մանկուց երազել եմ խաղալ «Ռեալ Մադրիդում»: Մեծ պատիվ է խաղալ աշխարհի լավագույն թիմի կազմում։

Մբապեն հիանալի ֆուտբոլիստ է և տղա, ով շատ օգնում է մեզ: Մենք բախտավոր ենք, որ մեր կազմում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։

Այսօր խաղը մեզ կօգնի լավագույնս պատրաստվել մրցաշրջանի ավարտին»: