«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ ունեցած տարրաձայնության մասին։
«Խնդիրը ավագի թևկապը չէր։ Դա ուղղակի ծղոտ էր, որը կոտրում էր ընձուղտի մեջքը։ Տեդեսկոյի հետ խնդիրը ավելի խորքային էր։ Նա իրավիճակն ավելի ծանրացրեց ու վնաս հասցրեց իմ իմիջին։ Ես այլևս չէին կարող վստահել նրան։
Ես սխալներ էի թույլ տալիս ու 100%-ով պատրաստ չէի ծանր մրցաշրջանից հետո։ Ես ֆիզիկական փոքրիկ խնդիրներ ունեի և դրանք ճնշում էին ինձ։ Ես միակ ավագն էի, ով այդ պահին հավաքականում էր։ Նա ոչ մի անգամ ինձ հետ չի զրուցել։ Ես պայթեցի այն ժամանակ, երբ նա հայտարարեց, որ ավագի թևկապը ես չեմ կրելու։ Ես զգացի, որ նա չի հարգում ինձ։ Գիտեմ, որ բարդ բնավորություն ունեմ։ Շատ էմոցիոնալ կերպով արձագանքեցի։ Հարցը պետք է մնար թիմի ներսում և լուծում գտներ այնտեղ։ Հավաքական վերադառնալը անհնարին էր։ Ֆեդերացիան կարող էր իրավիճակը այլ կերպ լուծել։ Դրան անմիջապես հաջորդեց ծնկի իմ վնասվածքը։ Ես վերադարձա միայն մրցաշրջանի եզրափակիչ հատվածում։ Մասնակցեցի չորս հանդիպումների և ՉԼ-ի եզրափակչին։ Ես պատրաստ չէի ԵՎՐՈ 2024-ին». հայտարարել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am