• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երբ խոսում է վիճակագրությունը. ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը», խաղալով առանց Ռամոսի, պարտվել է 5 անգամ

Հոդվածներ

Երբ խոսում է վիճակագրությունը. ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը», խաղալով առանց Ռամոսի, պարտվել է 5 անգամ
01.02.2021
1600 0

2020/21 մրցաշրջանում «Ռեալը» պարտվել է 8 անգամ: Այդ խաղերից 5-ին չի մասնակցել Սերխիո Ռամոսը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: 

Խաղալով առանց ավագի՝ «սերուցքայինները» 2 անգամ պարտվել են «Շախտյորին», մեկական անգամ՝ «Ալավեսին», «Լևանտեին» և «Ալկոյանոյին»:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, իսպանացին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Մադրիդից:

Ընթացիկ մրցաշրջանը վատագույններից է նաև Զինեդին Զիդանի համար: Վատագույնը եղել է 2017/18-ը, որի ընթացքում «արքայական» ակումբը պարտվել է 9 անգամ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված