Լա լիգայի 31-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր սպասելիքներով:
«Սա մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից է: Բացի ֆիզիկական վիճակից, վերականգնում ենք նաև հոգեբանականը: «Չելսիի» դեմ խաղից հետո չպետք է էյֆորիայի մեջ ընկնել և հարկավոր է պահպանել մոտիվացիան: Հունվարին «Խետաֆեն» մե պարտության է մատնել: Պարտավոր ենք հարգել մրցակցին»,- իտալացու խոսքերը փոխանցում է AS:
«Ռեալ» - «Խետաֆե» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am