Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ (12.01.2025, 23:00):
«Ռեալի» կիսապաշտպանի նախախաղային մամուլի ասուլիսը
«Վաղը մեզ սպասում է ևս մեկ շատ կարևոր եզրափակիչ, և մենք կարող ենք նվաճել մեր առաջին տիտղոսը նոր տարում։ Մրցաշրջանի մի քանի ամիսներից հետո մենք սկսեցինք շատ լավ խաղալ, և վաղը մենք կունենանք լավ հնարավորություն՝ ամրապնդելու մեր ինքնավստահությունը։
Հաղթանակի դեպքում մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, քանի որ մենք միշտ տիտղոսներ ենք նվաճում մրցաշրջանի ավարտին»։
«Ես այս մրցաշրջանում բոլոր խաղերում եղել եմ մեկնարկային կազմու՞մ։ Ես ուրախ եմ, որ կարողանում եմ շարունակել լինել հիմնական թիմի խաղացողը և որ Անչելոտին վստահում է ինձ։ Ինձ համար մեծ ուրախություն և պատիվ է հանդես գալ «Ռեալի» կազմում։
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում կայացած «Միներայի» դեմ խաղից առաջ Կառլոն ինձ ասաց, որ ես այն ֆուտբոլիստներից մեկն եմ, որին հանգիստ է անհրաժեշտ, և մենք պայմանավորվեցինք, որ կխաղամ 45 րոպե։ Հուլիսին ես կունենամ հանգստանալու ժամանակ»։
«Ինչպես եմ վերականգնվել «Մալյորկայից» հետո՞։ Ամենակարևորը հանգստանալն է։ Ներկայումս ես հեռու եմ իմ երեխաներից, ինչի շնորհիվ կարող եմ ավելի շատ հանգստանալ՝ օգտվելով շրջապատող լռությունը։ Մեր մոտ կան ֆիզիոթերապևտներ և բժշկական անձնակազմ, որոնք ամեն ինչ անում են, որ մենք լինենք առողջ»։
«4։0 հաշվով պարտությունից հետո մեծ ցանկություն կա վրեժխնդիր լինել «Բարսելոնայից»։ Այդ օրը քնելը շատ դժվար էր, քանի որ չէինք սպասում այդպիսի հաշվով պարտության։ Այդ խաղը մեզ ավելի շատ ցանկություն ու ուժ տվեց առաջ շարժվելու և դառնալու այն թիմը, որն այսօր ենք»։
«Իմ նախընտրած դիրքի վերաբերյալ կնոջս գրառումն իր սոցիալական ցանցերու՞մ։ Իմ և Անչելոտիի միջև երբեք վեճ կամ կոնֆլիկտ չի եղել։ Ինձ համար անակնկալ էր այդպիսի գրառումը, քանի որ ես սոցիալական ցանցերից չեմ օգտվում։ Կառլոն միշտ ինձ լավագույնն է ցանկանում, ինչպես և կինս, ուստի ես չեմ կարող որևէ կողմ ընտրել»։
«Մբապե՞ն։ Ես չեմ կարող խորհուրդներ տալ ֆուտբոլիստի, որն արդեն նվաճել է Աշխարհի գավաթը և մասնակցել դրա ևս մեկ եզրափակչի։ Կիլիանն ամեն ինչ հաղթել է Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա անձամբ գիտի, թե ինչ է պետք անել»։
«Ես չեմ մեկնաբանի «վերջին հույսի» խախտումը Մորատայի նկատմամբ Իսպանիայի սուպերգավաթի՝ 2020 թվականի եզրափակչում։ Չգիտեմ՝ ճիշտ էի արել, թե ոչ, բայց դա բխեց թիմի շահերից, և ես կմնամ իմ դիրքորոշմանը»։
«Բարսելոնայի» կողմից Օլմոյի և Պ․ Վիկտորի գրանցումը Լա Լիգայու՞մ։ Ես չեմ արտահայտի իմ կարծիքը, քանի որ դա իմ գործը չէ։
Եթե քեզ պատկերացնես այդ ֆուտբոլիստների փոխարեն, ապա քեզ համար պետք է դժվար լինի, քանի որ միշտ ուզում ես խաղալ։ Դժվար է մարզվել՝ իմանալով, որ չես կարող մասնակցել խաղերին։ Տհաճ է նման պահեր ապրելը»։