• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «Հաճելի չէ, երբ գխավոր մրցակիցդ քեզ երկու խաղում 9 գոլ է խփում»

Հոդվածներ

Մոդրիչ. «Հաճելի չէ, երբ գխավոր մրցակիցդ քեզ երկու խաղում 9 գոլ է խփում»
13.01.2025
769 0

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո «Ռեալի» ֆուտբոլիստներից միայն Լուկա Մոդրիչն է պատասխանել լրագրողների հարցերին։ 

«Հաճելի չէ, երբ քո գլխավոր մրցակիցը քեզ երկու խաղերում 9 գոլ է խփում։ Կարծում եմ, որ մենք կպատասխանենք։ Ես դրանում վստահ եմ։ Չէինք մտածում, որ նման խաղ կստացվի, և մենք ցավում ենք ինչպես երկրպագուների, այնպես էլ մեզ համար։ Հիմա պետք է միասնական լինել ու աշխատել։ Վստահ եմ, որ այս մրցաշրջանում ուրախանալու դեռ շատ առիթներ կունենանք։ Առջևում դեռ շատ բան կա։ Եթե պատվել եզրափակչում, ապա ավելի լավ է այս եզրափակիչը։ 

Այսպիսին է ֆուտբոլը։ Դրանում կան և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Այս անգամ մենք պարտվեցինք։ Դա միշտ էլ հաճելի չէ, բայց եթե ընտրելու լինեինք, թե որ եզրափակչում կուզեինք պարտվել, ապա ավելի լավ է, որ դա լինել սուպերգավաթը։ 

Մնում է միայն շնորհավորել «Բարսելոնային»։ Նրանք ավելի լավն էին։ Այսքանը». հայտարարել է խորվաթ կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված