Կիլիան Մբապեն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին խոստացել է բարելավել իր մարզավիճակը։
Marca-ի փոխանցմամբ, ֆրանսիացին զրուցել է նախագահի հետ մի քանի շաբաթ առաջ։ Հարձակվողը խոստացել է փոխել իր խաղի դինամիկան ու ավելի լավ արդյունքներ գրանցել։
Նշվում է, որ չնայած ակումբի՝ ֆուտբոլիստի հանդեպ ունեցած լիակատար վստահությանը, զրույցի հիմնական միտքը եղել է այսպես. «Ոչ ոք չի զղջա ինձ ձեռք բերելու համար»։ Կիլիանը նաև հավաստիացրել է, որ ավելի շատ գոլեր է խփելու, և այդ թվում նաև վճռորոշ։
Marca-ի տեղեկություններով, Պերեսը ցանկացել է այդ ամենը լսել անձամբ Մբապեից, ու դա ազդել է իրավիճակի վրա։ Չնայած նրան, որ ակումբի ղեկավարությունը նրան չէր տեսնում պահեստայինների թվում, նրա քայլը թույլ է տվել ազատվել կասկածներից նախքան նրա մարզավիճակի բարելավումը։
Los Merengues, Realmadrid.am