«Ռեալն» ու «Բարսելոնան» ցանկանում են իրենց կազմում տեսնել «Մալագայի» 18-ամյա վինգեր Անտոնիտոյին։
Կատալոնացիները դեռևս այս ամռանն են ցանկացել թիմ հրավիրել Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստին, սակայն «Մալագան» հստակ հասկացրել է, որ որևէ տարբերակ չի դիտարկում։ «Սերուցքայինները» ևս հարցում կատարել են։ Ընդ որում Անտոնիտոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականի հունիսի 30-ը։
Նշվում է, որ «Մալագան» կարող է ձմռանը բաց թողնել իր տաղանդին։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղերում Անտոնիտոն դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am