Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները միջմրցաշրջանային պատրաստությունից սկսած 25 վնասվածք են ստացել:
Relevo-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» հանդերձարանում կասկածի տակ են դրել ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսի մեթոդները: Մի շարք առաջատարներ կարծում են, որ նրա ազդեցությունը վերջին հաղթանակներում չափազանցված ու հիմնականում մամուլի ձեռքի գործն է:
Ֆուտբոլիստները գտնում են, որ իտալացի մասնագետի մեթոդաբանությունը ատլետներ պատրաստելու համար է ու ավելի համապատասխան այլ մարզաձևերին:
Fanat, Realmadrid.am